Սյունիքի մարզի պարեկներն ու փրկարարները բքի ու սառնամանիքի պայմաններում «կենաց-մահու պայքար» են տանում ճանապարհները բացելու համար
Սյունիքի մարզի պարեկներն ու փրկարարները բքի ու սառնամանիքի պայմաններում «կենաց-մահու պայքար» են տանում ճանապարհները բացելու համար
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է գերլարված պայմաններում են ծառայություն կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների ու փրկարարների հետ ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։
Ուժեղացված ծառայության պատճառը նրանում է, քանի որ Հանրապետությունում տեղացած առատ ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։Ժամերով վարորդները չեն կարողանում անցնել Սյունիքի մարզի միջպետական ճանապարհներով, որովհետև շատ հատվածներում ճանապարհը պատվել է մերկասառույցով և ձյան շերտով։
Ճանապարհները սպասարկող Սիսիանի և Գորիսի ճանշինականները նույնպես միացել են պարեկներին ու փրկարարներին ու անում են հնարավորինս ճանապարհները անցանելի դարձնելու համար, սակայն ուժեղ բուքն ու սառնամանիքը իր «սև գործ»-ն են անում։
Մաքրած հատվածը րոպեների ընթացքում դարձյալ լցվում է ձյան հաստ շերտով, իսկ տեսանելիությունն էլ շատ թույլ է և հենց վարորդների անվտանգությունից ելնելով է, որ ՊԾ Սյունիքի մարզի հրամանատար Գ․ Զաքարյանի կարգադրությամբ ամենավտանգավոր ժամերին, երբ բարձրանում է քբի ու սառնամանիքի սանդղակը, դադարեցվում է տրանսպորտային միջոցների շարժը։
Այս պահին էլ Սյունիքի մարզում պարեկներն ու փրկարարները, ճանշինականների հետ շարունակում են աշխատանքները, որպեսզի րոպե առաջ ճանապարհները բացվեն, բայց բնության դեմ անզոր են անգամ աշխարհի ամենազարգացած ու կատարելագործված տեխնիկաներով զինված պետությունները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` այս մի քանի օրերի ընթացքում Սյունիքի մարզում առողջական խնդիրների առջև են կանգնել Սյունիքի մարզի մի քանի պարեկներ, փրկարարներ ու ճանշինականներ՝ բարձր ջերմություն, հազ ու թոքաբորբ։