Սյունիքի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում. «Հրապարակ»
Սյունիքի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում
Hraparak.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում այս պահին ադրբեջանցիները տնակ են տեղադրում։ Մեզ տեղեկացրին, որ սկզբում վագոն-տնակ են դնում, հետո արդեն ժամանակի ընթացքում մաքսակետ կսսարքեն։
Ճակատեն բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Արա Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց տեղեկությունը։
«Ինչ-որ բան են փորում, կռունկ էին բերել, աշխատանքներ էր կատարվում, բայց չիմացա, թե ինչ էր»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ դա միակ ճանապարհն է, որը կապում է Կապանին, իսկ թե ոնց են բնակիչները գնալու֊գալու, ասաց` չգիտի։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետեր է տեղադրել։