Մամուլ

Սյունիքի «անհնազանդներին» զանգվածային բերման են ենթարկում

Սյունիքի «անհնազանդներին» զանգվածային բերման են ենթարկում

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո նրա հրահանգով ինչպես հայտնի է ռեպրեսիաներ են սկսվել։ Իրավապահները երեկ գիշերվանից խուզարկություն են իրականացնում համայնքի ղեկավարների տներում, նրանց բերման ենթարկում։

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզից այս պահի դրությամբ հարյուրից ավելի մարդկանց են բերման ենթարկել, որոնք մասնակցել են երեկվա բողոքի ակցիաներին։ Թեեւ մենք գրել էինք, որ Գորիսից տաս հոգու են բերման ենթարկել, բայց քիչ առաջ տեղեկացանք, որ նրանց թիվն անհամեմատ մեծ է։

syuneciner

Նրանց հարկ չեն համարել տեղեկացնել, թե ինչու են բերման ենթարկում, ինչ ապօրինություն են թույլ տվել, իսկ հարազատները անգամ տեղյակ չեն, թե ուր են տարել իրենց ընտանիքի անդամներին։

Բերման ենթարկված սյունեցիների հարազատները կապ են հաստատում համայնքի ղեկավարների հետ, որպեսզի լուր ստանան իրենց հարազատների մասին, սակայն ընդդիմադիր համայնքապետերը եւս չեն տիրապետում անձանց գտնվելու վայրի եւ այլ մանրամասներին։

Կիսվել