Մամուլ

Սյունիքից 1 մետր հող չի զիջվել. փոխմարզպետը Արավուս գյուղի հատվածում տարածքները զիջելու մասին

Սյունիքից 1 մետր հող չի զիջվել. փոխմարզպետը Արավուս գյուղի հատվածում տարածքները զիջելու մասին

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքում է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել:

Սյունիքի փոխմարզպետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նարեկ Բաբայան

«Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել դեպի ՀՀ պետական սահման:

Կիսվել