Սյունիքիում 59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
Սյունիքիում 59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ։
Տեսանյութը ստորև