Մամուլ

Սկսում ենք պետական նոր ծրագիր. Արսեն Թորոսյան

Սկսում ենք պետական նոր ծրագիր. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Սկսում ենք պետական նոր ծրագիր

Անհետաձգելի բուժօգնության սենյակներ (Emergency Rooms) ունեցող 40 բժշկական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ոչ հիվանդանոցային անհետաձգելի դեպքերի վարման բուժօգնության ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Այս պետական ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը մարզերում:

Անհետաձգելի վիճակների ցանկը հետևյալն է`

ծակած, կտրած, կծած վերքեր,

հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում,

սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը»:

Կիսվել