Սկանդա՞լ․ ինչո՞ւ Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակում չի լինելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ-ի համամասնական ցուցակումընդգրկվելու համար։
Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հրաչյա Հակոբյանը։
Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանեց.
«Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։



