Սիրուշոն ցույց է տվել շքեղ զարդերը, որոնք կրել է վերջին տեսահոլովակի նկարահանմանը
Սիրուշոն ցույց է տվել իր հեղինակած «Պռեգոմեշ» ապրանքանիշի շքեղ զարդերը, որոնք կրել է վերջին տեսահոլովակի նկարահանման ընթացքում։
«Հայաստանից դուրս նվերներ տանելուց նախընտրում եմ այնպիսի նվեր ընտրել, որ խորհրդանշի ազգայինը: «Պռեգոմեշը» ամենահաճախն եմ նվիրում, քանի որ գաղափարը հենց երկրի մշակութային արժեքներ ներկայացնելն է: Հետո, վստահ եմ լինում, որ կկրեն և մնայուն կլինի»,- գրել է երգչուհին։
Իր զարդերի մասին խոսելիս երգչուհին մեկ անգամ ասել է․ «Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ:
Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև «Պռեգոմեշ» ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ:
Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»։
Հշեցնենք՝ օրեր առաջ Սիրուշոն Սեբուի հետ համատեղ երկրորդ տեսահոլովակն է ներկայացրել, որը կոչվում է՝ «Have You Ever Hurt Somebody»։