Մամուլ

Սիրիա ուղարկված հայ մասնագետները հասցրել են 2420 մարդու բժշկական օգնություն ցուցաբերել և 48967 քմ ականազերծել

Սիրիա ուղարկված հայ մասնագետները հասցրել են 2420 մարդու բժշկական օգնություն ցուցաբերել և 48967 քմ ականազերծել։

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ից, Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։

հայ մասնագետներ

Մոտ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Կիսվել