Մամուլ

«Սիրիայում մեր հայրենակիցները վտանգի մեջ են, վարչապետը սելֆիներ ա անում»․ Էդուարդ Շարմազանով

«Սիրիայում մեր հայրենակիցները վտանգի մեջ են, վարչապետը սելֆիներ ա անում»։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադարռնալով, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին ու ՀՀ իշխանությունների արձագանքին։

«Այսօր մեր երկրի առջև մարտահրավերներ կան, Սիրիայում ռազմական լուրջ գործողություններ են տեղի ունենում: Մեր կառավարության արձագանքը Դանիայի կամ Ֆրանսիայի կառավարության արձագանքից տարբերվում ա՞, էն դեպքում, որ ուղիղ գծով 300 կմ ա ստեղից Սիրիա ու այնտեղ ունենք բազմահազարանոց հայկական գաղութ:

Ընդեղ մեր հայրենակիցները վտանգի մեջ են, ԱԺ-ում էս պահին նիստ ա գնում, մեկի մտքով չի անցնում դրա մասին խոսա, վարչապետը սելֆիներ ա անում: Ես դեմ չեմ, որ մարդիկ հանգստանան, բայց վարդագույն չի էլի ամեն ինչ»։

Կիսվել