ԺամանցՇոու-բիզնես

«Սիրելի մարդու հետ միշտ հեշտ է»․ հայ դերասանուհի Սիլվի Բարկովայի և հնդիկ պրոդյուսերի հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները

Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան օրերս ամուսնացել է եւ լքել ցանկալի հարսնացուների շարքերը: Դերասանուհու ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանիքն էլ անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով: Սիլվին այսուհետ կբնակվի Մումբայում:

NEWS.am STYLE-ն, իհարկե, շնորհավրել է դերասանուհուն կյանքի կարեւորագույն իրադարձության առթիվ եւ զրուցել  նրա հնդկական հարսանիքի ու ընտրյալի մասին, ինչպես նաեւ փորձել պարզել՝ արդյոք դերասանուհին այսուհետ կշարունակի՞ նկարահանվել հայկական նախագծերում: Սիլվին նաեւ մեզ է տրամադրել իր հարսանեկան լուսանկարները:

Խոսելով ամուսնու մասին՝ նա նշեց.

silvi barkova 2

«Նա իր պրոդյուսերական ընկերությունն ունի, նաեւ զբաղվում է բիզնեսով: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Ծանոթացել ենք անցած տարի՝ իմ ծննդյան օրը: Ինձ ցույց տվեց մի աղջկա լուսանկար եւ հարցրեց՝ ճանաչու՞մ եմ: Ասացի ոչ: Ասաց՝ «Բայց հայ ա, ո՞նց չես ճանաչում», ես էլ ասացի՝ «Ինչո՞ւ, դու բոլոր հնդիկներին ճանաչու՞մ ես:)» Դե, իհարկե, հետո պարզվեց, որ դա ուղղակի պատրվակ էր ինձ հետ խոսելու»:

Հարսանիքը հնդկական ավանդույթներով նշելը զույգի համատեղ որոշումն է եղել:

«Մենք ենք այդպես որոշել, որովհետեւ ինձ համար համաշխահային ոչ մի շքեղ հարսանիք չի կարող հասնել հնդկական հարսանիքին: Այդ օրը այս ազգի համար ուրիշ նշանակություն ունի, պատրասվում են ամիսներով, ուստի ամեն ինչ հեքիաթ է, ու մեր պատկերացրած հարսանիքի մասին պատկերացումներց դուրս ու շքեղ»,-ասում է դերասանուհին:

silvi barkova 3

Ինչ վերաբերում է Հայաստանում կամ Հնդկաստանում դերասանական գործունեության ծավալմանը՝ Սիլվին նշեց.

«Դժվարանում եմ պատասխանել: Խանդոտ է:)»:

Դերասանուհին հնդկական ավանդույթներին հարմարվելու խնդիր չունի, ասում է՝ ամուսինն ավանդապաշտ չէ, ուստի նման խնդիրներ ապագայում էլ չեն առաջանա.

«Սիրելի մարդու հետ միշտ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»,-եզրափակեց դերասանուհին:

Աղբյուր՝  news.am

Կիսվել