ՄամուլՇոու-բիզնես

«Սիրելի ծնողներ, դուք լկտիաբար ստում եք․․․»․Եգոր Գլումովի կինը՝ 189 դպրոցի դրամահավագի մասին

Հաղորդավար Եգոր Գլումովի կինը՝ Մարիամ Գրիգորյան Հովսեփյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թիվ 189 դպրոցի ծնողների մասնակցությամբ ռեպորտաժի տեսանյութը, որտեղ նրանք հերքում էին, որ տնօրենին և ուսուցիչներին նվերի համար գումար են հավագել։ Տեսանյութին կից գրել է․

«Ուզում էի լռել, բայց այս, մեղմ ասած, կլոունադան տեսնելով, ուղղակի պարտավոր եմ արտահայտվել: Սիրելի ծնողներ, դուք ստում եք, ավելին, ստում եք լկտիաբար: Ես անձամբ իմ 9-րդ դասարանում սովորող երեխայի համար վճարել եմ 15 000 դրամ, և այդ գումարը, ինչպես ինձ փոխանցեցին, պետք է ուղղվեր բացառապես ուսուցիչների և տնօրենի համար:

Քանի որ իմ երեխան չի մասնակցելու ավարտական երեկոյին և ուստի ռեստորանի, նկարահանման և այլնի համար գումար չէր վճարելու, ես վճարել եմ միայն այդ 15 000 դրամը՝ վերոնշյալ նպատակով: Այդ գումարն ինձ մինչ օրս չի վերադարձվել: Է՞ս էիք ուզում, ստացե՛ք»:

 

Կիսվել