Մամուլ

Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ժողովրդին չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ.

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ:

Դրանից տուժելու են բացառապես այն անձինք, ովքեր արդարություն են որոնում…

Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի իրական առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը…

Խնդրում եմ լինել ողջամիտ…»:

Կիսվել