Օգտակար

Սիրահարվածությունն անբացատրելի և տարօրինակ երևույթ է․ ինչ է կատարվում, երբ սիրահարվում եք

Սիրահարվածությունն անբացատրելի և տարօրինակ երևույթ է․ ինչ է կատարվում, երբ սիրահարվում եք։ Սիրահարվածությունն անբացատրելի և տարօրինակ երևույթ է:

Այս 10 երևույթները ծանոթ են բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ սիրահարվել են:

1․ Երբ արթնանում եք, առաջինը նա է ձեր մտքով անցնում

2․ Նա ձեր աչքին իդեալական է երևում. չկա մի բան, որ ՆԱ անի և դուք սխալ համարեք կամ նյարդայնանաք

3․ Դուք անընդհատ մտածում եք նրա հետ համբուրվելու մասին

4․ Եթե ինչ-որ այլ աղջիկ/տղա խոսում է նրա հետ, դուք խանդից կարմրում-կապտում եք

5․ Դուք զարմանալիորեն պատրաստ եք լինում նոր բաներ փորձարկելու միայն թե նրա հետ միասին

6․ Դուք հանկարծակիորեն կորցնում եք ռացիոնալությունը. նրա հետ ժամանակ անցկացնելու համար դուք պատրաստ եք մի կողմ դնել կարևոր գործերը, դուրս գալ աշխատանքից, գնալ աշխարհի ծայրը…

7․Դուք ուզում եք նրա հետ գրկախառնված անցկացնել ողջ օրն ու գիշերը

8․Դուք աննորմալի պես անընդհատ ստուգում եք ձեր հեռախոսը, որպեսզի տեսնեք՝ նա գրել է, թե ոչ

9․Դուք անգամ չեք էլ հիշում, թե վերջին անգամ երբ եք մեկ այլ տղայի/աղջկա մասին մտածել

10․Դուք դադարում եք ավելորդ անգամ մտածել ձեր տեսքի մասին կամ էլ արդյոք զվարճալի եք, թե ոչ, քանի որ նրա կողքին ձեզ հանգիստ եք զգում այնպիսին, ինչպիսին կաք:

Կիսվել