Շոու-բիզնես

«Սիլվան ինչքան մեծացավ, այնքան խելոքացավ»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օգոստոսին երգչուհի Սիլվա Հակոբյանը համերգով հանդես կգա Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում։ Հենց Լոս Անջելեսում էլ երգչուհին կանցկացնի իր ամառային հանգիստը․ «Երբ Սիլվան փոքր էր շատ ակտիվ էր, հետո ինչքան մեծացավ, այնքան խելոքացավ։ Հիմա նա նախապատվությունը տալիս է պասիվ հանգստին»,- ասել է Հակոբ Հակոբյանը։

Մի քանի օրից երկրպագուների դատին կհանձնվի նաև Սիլվայի նոր տեսահոլովակը՝ նկարանահանված «Արբել եմ սիրուց» երչգի հիման վրա։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը։

Հարցին՝ Երևանում այս տարի սպասե՞նք մենահամերգի, երգչուհու պրոդյուսերը պատասխանել է․ «Այս տարի երևի չենք հասցնի, քանի որ աշնանը մեծ տուր է լինելու Ղազաղստանի, Վրաստանի և այլ երկրների 30-40 քաղաքներում։ Մյուս տարի արդեն ցանկություն ունենք Երևան-Մոսկվա-Լոս Անջելեսում․դահլիճը դեռ որոշված չէ»։

Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել