Սեւդալիզան «Կոկա-կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու
Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան Հայաստան չի գա։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից:
Օգոստոսի 30-ին կայանալիք «Կոկա կոլա ֆեստին» հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ:
«Գնված տոմսերը ցանկության դեպքում ենթակա են վերադարձի»,- հայտնում են ընկերությունից։
Հիշեցնենք, որ մի շարք հայտնիներ ու բլոգերներ կոչ էին արել «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել «սրբապիղծ» տեսահոլովակով հայտնի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում։