ԺամանցՇոու-բիզնես

Սեր երեգելով եկավ, էդպես էլ կմնա․ Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ինստագրամյան իր էջում կիսվել է իր և Անդրեի մասնակցությամբ ֆոտոշարքով։

«Հոգու ընկերը թեև ծնվում է ուրիշ ժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում:

Բեմից ու Բոհեմից այն կողմ՝ Անդրեն տարբեր է. լիքն է, աշխարհիկ է և ընդգծված հոգևոր, շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող։

Նրբազգաց։ Սեր երեգելով եկավ, էդպես էլ կմնա իր երգով, հետագծում ու մարդկանց սրտերում:

Էսօր Բոլորի սիրո մասին երգող ՝ Սիրո երգչի ԾՆՆԴՅԱՆ օրն է )))

Հ.Գ. Սրտիդ ստենդները թող ամրանան քո ունկդրի սիրո գերդոզավորումից, Անդ ջաան, առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի: Առողջ՝ ԴՈւ)

Հիշեցնենք՝ Անդրեն այսօր ինքն է իր երկրպագուներին նվեր արել՝ ներկայացնելով նոր երգ ու տեսահոլովակ։

andre 1
andre 3
andre 2 1