Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան
Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել։ Ի սկզբանե որոշված է՝ անձին կարգել որպես մեղադրյալ, դա պայմանավորված չէ քրեական դատավարական պրոցեսներով։
Այս գործով քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան նախաքննություն չենք տեսել»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարեց։
Այդ մասով պաշտպանն այսպես մեկնաբանեց. «Կատարվել են գործողություններ, որի արդյունքում գործն ուղարկվում է դատարան։
Այս քրեական գործով բոլոր երեւույթները պայմանավորված են նպատակահարմարություններով։ Սա նույնպես նպատակահարմարությամբ պայմանավորված որոշում է»։
Անդրադառնալով մամուլում տարածված լուրին, թե գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի գործով ցուցմունք է տվել, առերեսում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Մակինյանն ասաց.
«Ես չեմ կարող ասել, թե ում հետ է եղել առերեսում, բայց կարող եմ ասել, որ պարոն նախագահը իր դեմ սուտ վկայող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ, որ սուտ ցուցմունք է տվել։
Չեմ կիսում այն կարծիքը, որ մեղադրանքի հիմքում դրված է բավակարար ապացույցների համակցություն չկա, ինչը պահանջում է քրեական դատավարությունը։
Պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի։ Իրավիճակն այնքան ակնհայտ է»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում