Մամուլ

Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» թերթը։

Թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։

Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։

Սաթենիկը 2016-ին երրորդ զավակն է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։

Երբ նախարարությունից հետաքրքրվել են աշխատանքից դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։ Երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա աշխատանքից ազատման դիմումը»:

Առավել մանրամանս՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել