Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է թիվ 51 դպրոցի տնօրենի պաշտոնից
Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է թիվ 51 դպրոցի տնօրենի պաշտոնից
Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական 51 դպրոցի տնօրեն, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Ալիսա Ղազարյանն ազատվել է աշխատանքից:
Այս մասին հայտնել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանը: Վերջինս նշել է, որ Ղազարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: