Մամուլ

Սերժ Սարգսյանի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը վերջին օրերին զբաղված է Հռոմ տեղափոխվելու գործով: Ժամանակավոր է, թե մշտական, այս պահին հայտնի չէ: Մեր ունեցած տեղեկություններով՝ հստակ է, որ մեծ թվով իրեր եւ առարկաներ են տեղափոխում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին դեռեւս չեն հատկացրել հասանելիք բնակարանը եւ տիկնոջ հետ նա շարունակում է ապրել կառավարական ամառանոցում:

Աղբյուր՝ hayeli.am

Կիսվել