Սերժ Սարգսյանի եղբորորդին հրաժարվեց ցուցմունք տալ (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանի եղբորորդին հրաժարվեց ցուցմունք տալ
News.am-ը գրում է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ։
Նշենք, որ գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո, դատարանը պետք է լսեր ամբաստանյալին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Տեսանյութը ստորև