Սերժ Սարգսյանի առաջարկությամբ բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին
Սերժ Սարգսյանի առաջարկությամբ բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Վարդանյանը։
«Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում բնակարան նվիրաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին»:
Նշենք, որ օգոստոսի 19-ին կլրանա Ադամ Սահակյանի 25 ամյակը։
2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, «Լալայկա» կոչվող բարձունքում սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։
Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով: