Մամուլ

Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան և մեկնել Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում։

Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է:

Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել