Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում հանգստանում է Գագիկ Ծառուկյանի հետ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը արդեն երկու օր է՝ իր արձակուրդն անցկացնում է Շվեյցարիայում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանը չարտերային օդանավ է պատվիրել դեպի Շվեյցարիա։ Իսկ Սերժ Սարգսյանը, ով մինչ այդ գտնվում էր Բադեն Բադենում, այնտեղից գնացել է Շվեյցարիա, և հիմա միասին՝ Գագիկ Ծառուկյանի հետ, հանգիստն են անցկացնում։
Սերժ Սարգսյանի արձակուրդը ավարտվում է օգոստոսի 5-ին: Այդ օրը նա կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալությանը: