Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:
ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:
Աղբյուր՝ armtimes.com