Մամուլ

Սերժ Սարգսյանը հայտնեց՝ երբ է հասկացել, մոտալուտ պատերազմի վտանգի մասին

Սերժ Սարգսյանը հայտնեց՝ երբ է հասկացել, մոտալուտ պատերազմի վտանգի մասին

«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային գործընթացի մասին, արդեն ինձ համար շատ հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, գնում ենք դեպի պատերազմ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ինքն ըմբռնումով է մոտեցել ներկայիս իշխանության այն ցանկությանը, որն նրանք փորձում էին ժամանակ շահել և այդ ընթացքում հանգամանորեն ծանոթանալ արցախյան բանակցային ողջ գործընթացին:

serj sargsyan barak obama

«Բայց այդ ժամանակը պետք էր շահել հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն ասել հետևյալը՝ որ պարոնայք համանախագահնե՛ր, այո՛, նախկին իշխանությունները գող էին, ավազակներ, թալանչիներ էին, բայց այնուհանդերձ տեղի է ունեցել պատերազմ 2016-ին և դրա արդյունքով դուք ինքներդ, ահա, այսպիսի հայտարարթյուն եք ընդունել, խնդրում եմ, բերեք իրականցնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների:

Փոխարենը ի՞նչ արեցին իշխանությունները. անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Կարծում եմ, նրանք մտածել են, որ դրանով կարող էին ժամանակ շահել»,- ասաց Սարգսյանը:

Կիսվել