Մամուլ

Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Կարո Փայլանին

Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Կարո Փայլանին

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Կարո Փայլանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից։

Մասնավորաբար, Կարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Կարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջև որևէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:

Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Կարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:

Կիսվել