ԱշխարհՄամուլ

Սերժ Սարգսյանը խոստացավ 2 շաբաթում վերադարձնել հողերը. նոր իշխանությունը ևս ժամանակ էր խնդրել. Ալիև

Սերժ Սարգսյանը խոստացավ 2 շաբաթում վերադարձնել հողերը. նոր իշխանությունը ևս ժամանակ էր խնդրել. Ալիև

Այսօր Բաքվում բացված ռազմավարի թանգարան-այգում պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք Հայաստանին շանս էին տվել:

«Ջախջախիչ պարտությունից հետո խունտայի այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանը անձամբ է ինձ խոստացել վերադարձնել հողերը: Միևնույն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան պատերազմը, նրանք գիշեր-ցերեկ զանգում էին Մոսկվա, Ռուսաստանի Գերագույն շտաբի ղեկավարին, աղերսում էին, թե բա՝ Ադրբեջանին ասեք, թող պատերազմը կանգնեցնի:

Մենք կանգ առանք մի պայմանով, որ անհապաղ սկսվեն բանակցություններ, և դրանք սկսվեցին: Պատերազմից մեկ ամիս անց Վիենայում կայացավ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում:

serj sargsyan aliev

Իսկ ինչո՞ւ մինչ այդ նման մակարդակով հանդիպում չէր կայացել: Այնինչ հենց որ ապրիլին պատերազմեցինք հայերի հետ, մայիսին նրանք հանդիպեցին:

Հունիսին Ռուսաստանում կայացավ գագաթաժողով: Սարգսյանն ինձ խոստացավ, որ իրենց 2 շաբաթ է հարկավոր միայն հարցը լուծելու համար: «Խոստանում եմ, որ կլուծեմ այդ հարցը»,- ասաց նա: Ես ասացի՝ լավ, ու նա հեռացավ:

Դրանից հետո Երևանում կա՛մ իրենք կազմակերպեցին, կա՛մ էլ ինքնըստինքյան տեղի ունեցավ այդ միջադեպը՝ Ոստիկանական շենքի գրավումը (ՊՊԾ գնդի գրավումը-խմբ.): Այդ իրադարձությունների պատճառաբանությամբ Սարգսյանը հրաժարվեց կատարել իր խոստումը: Ու նորից մեզ խաբեցին: Ոչ միայն Սարգսյանը, այլև բոլորը:

Փաշինյան Ալիև

2018-ին Նախիջևանի օպերացիայով, կրկին, մենք նրանց դաս տվեցինք, ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ իրենց վերջը վատ է լինելու, ոչնչանալու են: Բայց դա էլ նրանց խրատ չեղավ: Սարգսյանը իշխանությունից հեռացվեց: Հայաստանում նոր իշխանություն եկավ:

Մի ամիս անց, հաջող օպերացիա անցկացնելով Նախիջևանի սահմանին՝ մենք գրավեցինք կարևոր ստրատեգիական դիրքեր և արդեն ամբողջովին վերահսկում էինք Ղարաբաղի ճանապարհը:

Պատերազմի ընթացքում, հիմա դա գաղտնիք չէ, մենք գիտեինք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում: Մենք կարող էինք կտրել այդ ճամփան ցանկացած պահի, սակայն դրա անհրաժեշտությունը չկար: Բայց դա էլ դաս չեղավ, թեև այս նոր իշխանությունը ևս մեզնից ժամանակ խնդրեց»:

Կիսվել