Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը գնաց. ի՞նչ գործունեություն է նա ծավալելու

«Ժողովուրդ» օրաթերթը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Հակոբյանը հայտնել է. «Ապրիլի 9-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է պաշտոնաթող նախագահի կարգավիճակում:

Ձեզ հետաքրքրող մյուս հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով»:

Իհարկե, թեկուզ արդեն որպես պաշտոնաթող նախագահ նրա սպասարկումն ապահովելու են. Սարգսյանն ունենալու է համապատասխան մեքենա, թիկնազոր եւ այլն: Բայց թե կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու այդ օրերին պաշտոնաթող Սարգսյանը, պարզ չէ:

Կիսվել