Սերժ Սարգսյանը այցելել է մորը
Սերժ Սարգսյանը այցելել է մորը։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:
Այս ամսին նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին: