ՄամուլՇոու-բիզնես

Սերժ Թանկյանը տատիկի և պապիկի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին

System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը անվանել է «ԱՄՆ Սենատի պատմական քայլ»։ Նա տատիկի և պապիկի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին։

«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։ Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Կիսվել