Շոու-բիզնես

Սերժ Թանկյանը ընկերների հետ Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

«Ես այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ երկրում խաղաղ Թավշյա հեղափոխության և վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։

Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես մենակ չեմ» (I Am Not Alone)։ Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը։

Կիսվել