Մամուլ

Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձևավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաև նման հին գործեր ևս: Ու դեռևս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը:

Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին և Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կիսվել