Մամուլ

Սերժին որ տեսնես, ասա, եթե պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի, ինքը խորը մարդա, ասածս կհասկանա… տարեց մարդու խոսքը՝ Աշոտյանին

Սերժին ասա, եթե պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի, ինքը խորը մարդա․ տարեց մարդու խոսքը Աշոտյանին` Բրյուսելից վերադառնալիս։

«Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ «ոնց եք-ոնց չեքից» մինչև «բա երբա մեր երկիրը դզվելու» տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:

Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.

– Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:

– Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, – ժպտացի ես ի պատասխան:

– Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ "ոնց եք-ոնց չեքից"…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 13. April 2019
Կիսվել