Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին․ Խաչատուր Սուքիասայանի կոշտ գրառումը
Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին․ Խաչատուր Սուքիասայանի կոշտ գրառումը
ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասայանը կոշտ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և անդրադարձել է Սերժ Սարգսյանի խոսքերին։
«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։
Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։
Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։
Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։
Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»։