Շոու-բիզնեսՏեսանյութ

Սերժական ռեժիմի ժամանակ հասկացա՝ ոչ մի լավ բան չի լինելու. տեղափոխվեցինք ԱՄՆ. Արփինե Բեկջանյան (Տեսանյութ)

Սերժական ռեժիմի ժամանակ հասկացա՝ ոչ մի լավ բան չի լինելու. տեղափոխվեցինք ԱՄՆ. Արփինե Բեկջանյան (Տեսանյութ)

90-ականներին հայտնի և սիրված երգչուհի Արփինե Բեկջանյանը՝ բլոգեր, հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում պատմել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների մասին:

«2011-ին երբ շահեցի Green card, տան անդամները բոլորը շատ ուրախացան, բայց ես զարմացած էի՝ էդ ինչի՞ էին ուրախանում, ի՞նչ մի ուրախալի բան ա: Ամուսինս փորձել ա, գրանցել ա, ստացվել ա:

Ես, իրոք, ուրախ չէի, որովհետև առհասարակ նպատակ էլ չունեի ԱՄՆ-ի կողմը նայելու, բայց տան անդամները համոզեցին, որ լավ կլինի, չգիտեինք՝ Հայաստանում ոնց կլինի մեր հետագա կյանքը, երեխաների ճակատագիրը ոնց կդասավորվեր:

bekjanyan arpine

Այսպես 2012-ին եկանք, մի քանի անգամ տենց եկանք, գնացինք, վերջնական որոշեցի գալ և մնալ այստեղ՝ ԱՄՆ-ում 4 տարի առաջ: Ես ուղղակի հասկացա, որ դեպի լավը ոչինչ չի փոխվելու. այն ժամանակ էդ սերժական ռեժիմն էր. ինձ համար ամեն ինչ քաոս էր, ինձ դուր չէր գալիս այդ ապրելակերպը»,- ասել է երգչուհին:

Անդրադառնալով «հետհեղափոխական Հայաստանին»՝ Բեկջանյանն ասել է, որ բոլորը խաբվեցին, այդ թվում՝ նաև ինքը. «Դեռ մարդիկ կան, որ հավատում են, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց ես այլևս չեմ հավատում»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել