Մամուլ

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին»,- նշեց Բադալյանը: