Աշխարհ

Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ

Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել անվտանգային և պաշտպանական ոլորտի հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների, ինչպես նաև Իդլիբում և Լիբիայում տիրող իրավիճակի հետ կապված։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին։

Սերգեյ Շոյգու

Հիշեցնենք, որ այսօր Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը լիովին չի պահպանվում։

«Անցած ուրբաթ և շաբաթ օրերը, մենք անցկացրեցինք այստեղ՝ մեր Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ միասին, այս շենքում: Կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Կիսվել