Մամուլ

«Սեպտեմբերի 12-ին ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել»․ Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։ «Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։

Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը գնում է մասնակցելու այդ դատավարությանը հանուն արդարադատության հաստատմանը և հասարակությանը կոչ են արել գնալ այնտեղ։ Կարծում եմ, դա շատ կարևոր նախաձեռնություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում։

Դրա համար իրենք միանում են այդ նախաձեռնությանը և մեր հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում միանալ այդ կազմակերպությանը։ «Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»,- հավելեց նա։

Կիսվել