Աշխարհ

Սեուլում 50 մարդու սիրտ է կանգ առել Հելոուինի ժամանակ

Սեուլում 50 մարդու սիրտ է կանգ առել Հելոուինի ժամանակ

Ավելի քան 50 մարդու մոտ սրտի կանգ է եղել Հարավային Կորեայի մայրաքաղաքում։ Ենթադրվում է, որ մարդիկ տուժել են Հելոուինի երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով։

Սեուլի Իթհեվոնի փողոցներից մեկում, որտեղ գտնվում են հայտնի գիշերային ակումբները, ողբերգություն է տեղի ունեցել։

«Ռենհապ» գործակալության տվյալներով ՝ փրկարար ծառայություն առնվազն 81 զանգ է ստացվել այն քաղաքացիներից, ովքեր բողոքել են շնչառության հետ կապված դժվարություններից: Տեղեկություններ են ստացվում զոհվածների մասին, նրանց ճշգրիտ թիվը չի բացահայտվում։

seul

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, բժիշկները փորձում են վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։

Տեղի ունեցածի կապակցությամբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկը հանձնարարել է օպերատիվ կերպով տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ բուժում: Սեուլի քաղաքապետ Օ Սի Հունը ստիպված է եղել ընդհատել իր այցը Եվրոպա։

Կիսվել