Օգտակար

Սենյակային բույսեր, որոնք անհաջողություն են բերում․ ֆոտո

Սենյակային բույսեր, որոնք անհաջողություն են բերում

Գտնել սենյակային բույսերի ցանկ, որոնք անհաջողություն են տուն բերում, բարդ է, քանի որ որևէ մեկը չի ցանկանում իր վրա նման պատասխանատվություն վերցնել` առանձնացնելով դրանք:

Նման սնահավատությունները շատերի համար անընդունելի են, սակայն մի մասն էլ պնդում է, որ որոշ բույսեր, անհաջողություն են բերում:

Սենյակային բույսեր մասին շատ նախապաշարմունքներ կան: Եթե հավատանք այդ ամենին, առհասարակ կազատվենք այդ բույսերից:

Շատերը նույնիսկ պնդում են, որ եթե նվեր ստացած բույսը թոշնում է, ուրեմն այն իր հետ տանում է տան վատ ու բացասական էներգիան, իսկ մյուսներն էլ պնդում են, որ նվիրողը անկեղծորեն ու ի սրտե այն չի նվիրել:

Շատերն այն համոզման են, որ պատուհանին դրվող մանուշակները վատ ազդեցություն են ունենում անձնական կյանքի վրա, իսկ մյուսները խոսում են մանուշակի դրական ազեցության մասին միայն:

Սենյակային բույսեր

Ֆիկուս

Շատ հավատալիքներ պնդում են այն մասին, որ ֆիկուսը հաջողություն բերող բույս է:

Նույնիսկ շատ տեղերում ասվում է, որ զույգ ֆիկուս ունենալը տանը կնպաստի, որպեսզի երկար ժամանակ երեխա չոււնեցող զույգը ի վերջո վայելի ծնող դառնալու երջանկությունը:

Պատերազմից հետո բույսի հանդեպ վերաբերմունքը փոխվում է և այն սկսում են անվանել «այրիների ծառ»:

Սենյակային բույսեր

Ծոփոր (մոնստերա)

Շատերը պնդում են, որ այս բույսը կլանում է տան դրական էներգիան և դժբախտություն է տուն բերում:

Սենյակային բույսեր

Պտեր (папаротник)

Հին Ռուսաստանում ընդունված չէր այս բույսը տանը պահելը, քանի որ մարդիկ մտածում էին, որ բույսը տան համար անհաջողություն և դժբախտություն է բերում: Սակայն վերջում ցանկանում ենք նշել, որ ամեն ազգ բույսերի մասին ունի սեփական հավատալիքները, և նշանակությունները խիստ տարբերվող են:

Սենյակային բույսեր

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել