«Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյան
«Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյան
Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ:
Անդրադառնալով հարցին՝ ճիշտ է ադրբեջանական քարոզչամեքենայի այն լուրը, որ Սեյրան Օհանյանը վիրավորված է, ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նրա հրմանատարությամբ, նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք: Կեղծ է լուրը, թե նա վիրավորված է:
Նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: