Սեյրան Օհանյանի որդին ևս մասնակցել է Մարտի 1-ի ցույցերն արյան մեջ խեղդելու գործողություններին. «Ժամանակ»
Ժամանակ»-ը գրում է. «Պարզվում է՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար Ղարաբաղից Երևան բերված զինվորականների թվում է եղել նաև այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանի որդին, ով որպես սպա ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Օհանյանի որդին Ղարաբաղից բերված մյուս զինվորականների հետ տեղակայվել է կառավարության շենքում և ակտիվ մասնակցություն ունեցել խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին:
Մարտի 1-ի իրադարձություններից ընդամենը մեկուկես ամիս անց Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար»:
Մանրամասները՝ թերթի համարում: