Սեյրան Օհանյանը հիվանդանոցում է
Սեյրան Օհանյանը հիվանդանոցում է
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողութունը վատացել է և մարտի 7-ին տեղափոխվել է կլինիկական զինվորական հոսպիտալ։
Դատավորը, հաշվի առնելով Սեյրան Օհանյանի բացակայությունը, դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին։