Մամուլ

Սեղմված գազի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը տուգանվել է 1․5 մլն դրամով․ որն է պատճառը

Սեղմված գազի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը տուգանվել է 1․5 մլն դրամով․ որն է պատճառը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) սեղմված գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՎՈՎԱ ԵՎ ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ում (հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ, 𝟐 փ. 𝟓𝟓)։

Պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները` 𝟑 հատ վառելիքաբաշխիչ աշտարակները 𝟐 ճկափողերով, շահագործվել են առանց ստուգաչափման, ինչպես նաև գազի ճնշումը գերեզանցել է թույլատրելի սահմանաչափը։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ իրավախախտում կատարած տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է ընդհանուր առմամբ 𝟏 միլիոն 𝟓𝟎𝟎 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։

Կիսվել