Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է
Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է: Լուրը հաստատել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Պաշտպանի խոսքով՝ իրենք անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում: