ՍԴ-ն մերժեց դիմումները և անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները
ՍԴ-ն մերժեց դիմումները և անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում:
Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
«ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:
Տեսանյութը ստորև