Մամուլ

Սգո օր է հայտարարվելու

Սգո օր է հայտարարվելու

Կառավարության մամուլի բաժնից հայտնել են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առիթով Հայաստանի Հանրապետությունում սգո օր է հայտարարվելու:

Առայժմ հայտնի չէ, թե ստույգ որ օրն է սգո օր հայտարարվելու:

surmalu zoher

Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք 7 զոհ։

Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։ 

Կիսվել