Շոու-բիզնես

«Սա փուլ է, երբ ես պետք է որոշեմ, թե կյանքիս հետ ինչ եմ ուզում անել»․ Արենա Զեյնալյանը՝ 26-ամյակի և տարեդարձին՝ Women’s Club-ի անակնկալի մասին

«Սա փուլ է, երբ ես պետք է որոշեմ, թե կյանքիս հետ ինչ եմ ուզում անել»: «Միսս հայուհի 2018», Women’s Club նախագծի մասնակից, մոդել Արենա Զեյնալյանն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը։ Գեղեցկուհու տիտղոսակիր Արենան Tert.am Life-ին պատմել է խորհրդանշական օրվա, էմոցիաների և Women’s Club-ի մասնակիցների անակնկալի մասին։

Արեն իր տարեդարձը սիրում է, սակայն մեծանալու գաղափարը նրան այնքան էլ չի ուրախացնում։ Մոդելի տրամադրությունն, անկախ ամեն ինչից, իր համար տոնական այս օրը դրական է։ Արենային առաջինը շնորհավորել են Women’s Club-ի իր գործընկերներն ու գործընկերուհիները։

«Կեսգիշերին միանգամից այնքան նամակ եմ ստացել, որ չեմ հիշում, թե որն էր առաջինը։ Ինձ շատ ուրախացրեց Women’s Club-ի անակնկալը, որովհետև կեսգիշերին աղջիկներն ու տղաները տորթով, մոմերով եկան մեր տուն, ընկերուհիս էլ էր նրանց հետ և այդպիսով անակնկալ արեցին։ Սա իսկապես լավ անակնկալ էր ինձ համար։ Ստացվեց, որ այս տարի  առաջինն ինձ շնորհավորել են Women’s Club-ի գործընկերներս»,- ասաց Արենան։

Արենա Զեյնալյան

Մոդելն ասաց՝ եթե տարիներ առաջ այդ օրն իր համար առավել էոցիոնալ էր, ապա վերջին շրջանում այնքան մեծ է զբաղվածությունը, որ ինքը չի հասցնում կենտրոնանալ տոնական օրվա վրա։

«Տարիներ առաջ այս օրն ինձ համար ավելի էմոցիոնալ էր, բայց տարիների հետ դա անցավ։ Հիմա ինքս նկարահանման եմ շտապում և օրս աշխատանքային է լինելու, որովհետև խառը գրաֆիկ ունեմ և չեմ կենտրոնանում դրա վրա։ Տարեդարձս է, բնականաբար, տրամադրություն էլ անչափ բարձր է»։  

Արենա Զեյնալյան

Արենան նշեց՝ հաջողակ տարի է ունեցել և սպասում է, որ 26-ն էլ իրեն կուրախացնի այնքան, որքան 25-ը։

«Սիրենք, թե չսիրենք միևնույնն է մեծանում ենք։ Իսկ առհասարակ ինքս շատ դրական եմ տրամադրված, որովհետև ևս մեկ տարի ապրել եմ, ստեղծագործել եմ, ինձ համար շատ հաջողակ բաներ են եղել։ Շատ ուրախ եմ և հուսով եմ, որ այս տարին ևս կլինի այնպիսին, ինչպիսին նախորդն էր։ Ինչ ունեմ ես դրա համար շատ շնորհակալ եմ։  Իմ կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում այնքան անակնկալներ են եղել։

Արենա Զեյնալյան

Այնպես չէ, որ ես երբևէ երազել եմ դառնալ դերասանուհի, հանդես գալ բեմում, սակայն այդ ամենը եղել է, և ես ուրախ եմ դրա համար։ Ես կոնկրետ ինչ-որ բաների հետ կապված չեմ երազում, այլ ընդհանրական մտածում եմ, որ ամեն ինչ լավ լինի։  Կյանքին չեմ թելադրում, որ սա եմ ուզում, այս մի բանն եմ ուզում։ Նպատակներ, իհարկե, ունեմ, սակայն երազանքներիս դեպքում մի փոքր այլ է,- ասաց Արենան։

Ըստ նրա՝ 26-ը տարիք է, եր մարդը պետք է հնարավորինս կողմնորոշված լինի սեփական ցանկությունների և ակնկալիքների հարցում․ «26 տարեկանը նպատակների և ոչ երազանքների շրջան է։ Քանի որ, կարծում եմ, արդեն պետք է առջևդ նպատակներ դնես, որպեսզի դրանք կարողանաս իրագործել։ Սա փուլ է, երբ ես պետք է որոշեմ, թե կյանքիս հետ ինչ եմ ուզում անել, որովհետև 26 տարեկանը հենց այդ շրջանն է։  Այս տարիքում արդեն էլ երեխա չես և պետք է յուրաքանչյուր քայլդ լինի կշռադատված ու զգույշ»։

Արենա Զեյնալյան

Մոդելը նվերների մասին խոսել չցանկացավ՝ հիմնավորելով, որ դա իր համար միայն սիմվոլիկ մի բան է․ «Նվերն ինձ համար միշտ սիմվոլիկ բնույթ է կրել, որովհետև միայն  մարդու համար ժամանակ գտնել գրելը, մի ծաղիկ գնելը ևս ուշադրություն  է և ես դա կարևորում եմ։ Չեմ կարող ասել, թե ինչ եմ սիրում նվեր ստանալ, որովհետև չեմ կենտրոնանում դրա վրա»։  

Աղբյուր՝ tert.am

Կիսվել